Լրահոս

11.03.2011 09:34


Միլիցիայի Հատուկ Նշանակության Ջոկատների վետերանների միության հայտարարությունը

Միլիցիայի hատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախաձեռնությամբ Արցախյան  ազատամարտի մասնակից ջոկատներ 33 եւ հայրենակցական Միություններ քննարկելով Արցախյան ազատամարտի մասնակիցներին, հաշմանդամներին եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը, որոշեցին դիմել ՀՀ Ազգային Ժողովին եւ ՀՀ Կառավարությանը, որպեսզի ներկայացված  օրենքի նախագիծը դրվի շրջանառության մեջ։

Տեղեկացնում ենք, որ 2007 թ. ՄՀՆՋ-ի 3-րդ համագումարի որոշմամբ ուղարկված վերոհիշյալ օրենքի նախագծին ընթացք չի տրվել։

Օրինագիծը մշակելու եւ շրջանառության մեջ դնելու նպատակն է կանոնակարգել Արցախյան ազատամարտի մասնակիցների, հաշմանդամների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների հարաբերությունները պետական իշխանության մարմինների հետ։

Օրենքը կնպաստի ազատամարտիկների նկատմամբ բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձեւավորմանը, կբարձրացնի նրանց դերն ու նշանակությունը մեր երկրում։

Տարիներ շարունակ Արցախյան ազատամարտի մասնակից ջոկատները եւ հայրենակցական միությունները պայքարել են այս նպատակի իրականացման համար առանձին-առանձին։ Այսօր հասել է պահը, երբ երկու տասնամյակ առաջ մեկ գաղափարի համար պայքարող հայորդիները պետք է  ազատամարտիկի մասին օրենքի ընդունման համար մեկ միասնական խոսք ասեն։ Այս օրենքի ընդունման նպատակով ՄՀՆՋ□ի վետերանների միությունը ՀՀ մարզերում կազմակերպելու է հանդիպում-քննարկումներ, անցկացնելու է  ակցիաներ բոլոր ազատամարտիկներին համախմբելու եւ միասնական ճակատով հանդես գալու համար։

ՄՀՆՋ վետերանների միության Հրամանատարական խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը