Իրանում կանադացուն մահվան են դատապարտել պոռնակայք ձևավորելու համար
Կանադայի ազգությամբ պարսիկ քաղաքացի 35-ամյա Սայեդ Մալեքպուրը Թեհրանի հատուկ դատարանի կողմից մահվան է դատապարտվել։ Այս մասին հաղորդում է «MIGnews.com»-ը։
Մալեքպուրը Կանադայի քաղաքացի է դարձել 2004թ., իսկ 2008թ. հիվանդ հորն այցելելու նպատակով Իրան է ժամանել։
Նա ձերբակալվել է այսպես կոչված «ինտերնետ-օֆիսների» գործով։ Իրանի քննիչները հաստատել են՝ Մալեքպուրը պատվերով պոռնակայք է ստեղծել։
Նրա դեմ ուղղված պաշտոնական մեղադրանքը հետևյալն է. «Աշխույժ գործողություններ՝ ուղղված Իսլամական Հանրապետության անվտանգության դեմ, ինչն արտահայտվել է պոռնակայքի ստաղծմամբ և բովանդակության թարմացմամբ»։
Ինքը՝ Մալեքպուրը և իր աջակիցները պնդում են, թե նա ընդամենը գրել է տվյալների բազայի վերահսկման ծրագիր, որը հետագայում, առանց իր իմացության, օգտագործել են պոռնակայքի ստեղծման համար։