Լրահոս

20.09.2018 10:17


Բաբայան փողոցի տներից մեկի այգում և Նազարբեկյան թաղամասի շենքի մոտ օձեր են բռնել

Բաբայան փողոցի տներից մեկի այգում և Նազարբեկյան թաղամասի շենքի մոտ օձեր են բռնել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 17:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցի տներից մեկի այգում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 17:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 44 շենքի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը