Լրահոս

20.09.2018 11:13


ՃՏՊ Նոր Նորքի 2-րդ զանգվածում. կան տուժածներ

ՃՏՊ Նոր Նորքի 2-րդ զանգվածում. կան տուժածներ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ «Զոդիակ» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Elgrand» մակնիշի (վարորդը՝ Ս. Ա., 1993 թ.) և «Kia Rio» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., 1982 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Ս.-ն, «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ռ. Մ.-ն (1993 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը