Լրահոս

03.03.2010 10:21


Սոս Գիմիշյան. «Այս իշխանությունները չեն կարող մնալ, ընկնելու են»

Սոս Գիմիշյան. «Այս իշխանությունները չեն կարող մնալ, ընկնելու են»

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը պնդում է ՀԱԿ-ի այն տեսակետը, թե մինչև սեպտեմբեր երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ են տեղի ունենալու։

-Չեմ կասկածում, թե կլինեն արտահերթ ընտրություններ, որովհետև դա միայն ցանկություն չէ, դա իրավիճակի հստակ գնահատական է,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Սոս Գիմիշյանը։ - Այս իշխանությունները չեն կարող մնալ, ընկնելու են։ Ընկնելու պարագայում բացառվում է, որ արտահերթ ընտրություններ չլինեն։

-Իսկ եթե չլինե՞ն։

-Ի՞նչ է նշանակում՝ չլինեն. լինելու են։ Այն, ինչ որ պիտի անենք չլինելու դեպքում, նույնը կանենք հիմա, որ լինեն,-ասել է Սոս Գիմիշյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը