Լրահոս

03.03.2010 10:11


ՀՀԿ պատգամավոր. «Այսօր ՀՀ–ում արտահերթ ընտրությունների նախադրյալները չկան»

ՀՀԿ պատգամավոր. «Այսօր ՀՀ–ում արտահերթ ընտրությունների նախադրյալները չկան»

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը «7օր»-ին ասել է, որ բնական է, երբ Հայ ազգային կոնգրեսը՝ որպես ընդդիմադիր, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ է պահանջում և որպես ժամկետ նշում հունիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանը։ Սակայան արտահերթ ընտրությունների անցկացման նախադրյալներ ՀՀԿ պատգամավորը չի տեսնում։

-Այսօր ՀՀ-ում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախադրյալները չկան՝ մեկ պարզ պատճառով. երբ դրա հասարակական պահանջը կամ նախադրյալներն առկա են լինում, դա որևէ գործըթացում իշխանության ակնհայտ ձախողման հետևանքն է։ Եթե մենք նայում են արտաքին հարաբերություններում մեր պետության գերակա երկու հարցերի հետ կապված՝ հայ-թուրքական հարաբերություններ և արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը, մենք ձախողում չենք արձանագրել մինչ օրս, իսկ ներքին քաղաքականության առումով իշխանությունները՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, այս 2 տարվա ընթացքում կարողացել են մեծացնել վստահության մթնոլորտը թե՛ մեր ժողովրդի շրջանում, և թե՛ քաղաքական ուժերի համագործակցության առումով,-ասել է Հ. Սահակյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը