Լրահոս

03.03.2010 09:30


ՀԱԿ հայտարարություն

ՀԱԿ հայտարարություն

Հայ Ազգային Կոնգրեսի ոչ զանգվածային միջոցառումների, մասնավորապես հանրահավաքների մասին իրազեկումների ժամանակ ոստիկանությունը երկու տարի շարունակ ապօրինաբար բռնագրավում է Կոնգրեսին պատկանող բարձրախոս տեխնիկան (մեգաֆոնները), որոնք հետագայում հրաժարվում է վերադարձնել։ Պետության եւ կոչումով օրենքի պահապանի համար խայտառակ ու անպատվաբար այսօրինակ կողոպուտով կամ մանր գողությամբ փորձ է արվում նվազեցնել միջոցառումների հնչեղությունը եւ հանրահավաքների իրազեկման արդյունավետությունը։ Չբավարարվելով դրանով՝ վարչախումբը նախ համապատասխան խանութներից հավաքել, ապա նաեւ արգելել է այդպիսի տեխնիկայի ներկրումը Հայաստան։ Բարձրախոս տեխնիկայի դեմ ձեռնարկված խաչակրաց այս արշավանքը կամ հողմաղացների դեմ ճակատամարտը վկայում է վարչախմբի սարսափի չափը եւ արդեն սոսկ բնազդներով առաջնորդվելու նրա աննախանձելի վիճակը։

Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է քաղաքացիների օժանդակությանը. մենք պատրաստ ենք անհատ մարդկանցից գնել նման տեխնիկա (մեգաֆոն)։

Այս խորագրի վերջին նյութերը