Ոստիկանության օպերլիազորը մեղադրվում է խուլիգանության մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության՝ Երևանի վարչության ՔՀ խմբի կրտսեր օպերլիազորի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության՝ Երևանի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գևորգ Գրիգորյանը 2009թ. դեկտեմբերի 18-ին՝ 03:20-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճաբանել է հիշյալ ակումբի անվտանգության աշխատակիցներ Տ. Հովակիմյանի և Ռ. Կիրակոսյանի հետ, հայհոյել և իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն 2 կրակոց արձակել:
Բացի այդ՝ Գ. Գրիգորյանը վիճաբանել է նաև դեպքի վայր ժամանած «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊ ընկերության աշխատակիցներ Գ. Կիրակոսյանի և Կ. Հովհաննիսյանի, ինչպես նաև ակումբի անվտանգության մյուս աշխատակից Հ. Գալստյանի և դեպքի վայր վերադարձած Տ. Հովակիմյանի և Ռ. Կիրակոսյանի հետ: Վիճաբանության ժամանակ Գ. Գրիգորյանը ձեռքով հարվածել է Տ. Հովակիմյանի դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասվածք: Այնուհետև Գ. Գրիգորյանը փորձել է կրկին զենք գործածել, բայց վերը նշված անձինք ուժի գործադրմամբ կանխել են նրա խուլիգանական գործողությունները և ատրճանակը խլել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

ՀՀ գլխավոր դատախազություն