Լրահոս

02.03.2010 18:09


Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունը Սումգայիթի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունն այդ իրադարձությունների պատշաճ հետաքննություն այդպես էլ չիրականացրեց, իսկ կոտորածի կազմակերպիչների և անմիջական մասնակիցների մեծամասնությունն ազատ արձակվեց, նրանց մի մասը Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ դարձան:

«Սումգայիթյան ջարդերը հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի միայն մի մասն են: Սումգայիթի ջարդերը սկիզբ դրեցին Ադրբեջանում էթնիկ զտումների, որոնց գագաթնակետը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմը դարձավ»,- նշել է ամերիկացի կոնգրեսականը:

Կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային և Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի շրջափակումը, հրաժարվել հայերի հանդեպ ագրեսիվ քաղաքականությունից և աշխատանք ծավալել հարատև խաղաղություն հաստատելու համար:

«Ժամանակն է, որ ԱՄՆ-ն օգտագործի իր աշխարհաքաղաքական ազդեցությունը:  Ամերիկան պետք է հայտարարի, որ էթնիկ ցեղասպանության շարունակություն, ինքնիշխան պետության շրջափակում և հայ ժողովրդի հանդեպ ճնշումներ չի հանդուրժելու»,- նշել է կոնգրեսականը:

 

Այս խորագրի վերջին նյութերը