Լրահոս

17.09.2018 11:28


«Վոլվո» ավտոպահեստամասերի հարևանությամբ գտնվող դաշտում ծառից կախված հայտնաբերվել է 28-ամյա երիտասարդի դի

«Վոլվո» ավտոպահեստամասերի հարևանությամբ գտնվող դաշտում ծառից կախված հայտնաբերվել է 28-ամյա երիտասարդի դի

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ «Վոլվո» ավտոպահեստամասերի սերվիսի հարևանությամբ գտնվող դաշտում, ծառից կախված տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ծառից կախված տղամարդը հանդիսանում է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արման Թ.-ն։

Նրա մոտ հայտնաբերվել է նաև նամակ, որում, մասնավորապես, գրված է. «Իմ մահվան մեջ, խնդրում եմ, ոչ մեկին չմեղադրել»։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը