ՍԴՀԿ ատենապետը բացառում է, որ հունիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում արտահերթ ընտրություններ չլինեն
Մարտի 1-ին կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հնչած պահանջներից մեկն էլ հունիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն էր։
-Այդ ժամկետները նշվել են այն հաշվարկով, որ մենք արդեն տեսնում ենք, որ դրանք լինելու են,- այսօր «7օր»-ին ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ բացառելով, որ նշված ժամկետում արտահերթ ընտրություններ չեն լինի։
-Եթե չեն լինի, ինչը բացառում եմ, այն ժամանակ արդեն կմտածենք։ Կանխավ ոչինչ չենք կարող ասել, որովհետև, այսօրվա մեր հաշվարկներով, նշված ժամկետները շատ ռեալ են,- հավելել է Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ են անելու, եթե նշված ժամկետում արտահերթ ընտրություններ, այդուհանդերձ, տեղի չունենան։

7or.am