Սուրեն Սուրենյանց. «Հայաստանը ճիշտ կանի՝ առաջինն ինքը վավերացնի այդ արձանագրությունները»
-Ես ինքնանպատակ քննադատել չեմ սիրում. ամենամեծ ցանկությունս այն կլինի, որ Սերժ Սարգսյանն այնպիսի քայլեր անի, որ կարողանամ նրան նախագահ ասել՝ առանց չակերտների,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքերով՝ ինքը պաշտպանում է արտաքին քաղաքականության մեջ Սերժ Սարգսյանի կատարած քայլերը։
-Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը համարում եմ անհրաժեշտություն։ Այս հարցում իմ և Կոնգրեսի կարծիքը կարող են չհամընկնել։ Եթե իշխանությունը քայլեր անի, որոնք բխում են իմ արժեհամակարգից, ես դրանք միայն կպաշտպանեմ՝ անկախ նրանից՝ իմ այդ քայլն ինչ ընկալում կստանա քաղաքական տարբեր շրջանակներում,-ասել է նա։
Նա նշել է, որ Հայաստանը պետք է շարունակի իր նախաձեռնողական քաղաքականությունը։
-Հայաստանը ճիշտ կանի՝ առաջինն ինքը վավերացնի այդ արձանագրությունները. դա բխում է նախաձեռնողական արտաքին քաղաքականությունից։ Իհարկե պետք է վավերացնի մի կարևոր վերապահումով, որը չի վերաբերում արձանագրությունների նախապայմանով վավերացմանը. արձանագրությունները պետք է առանց վերապահումների վավերացվեն։ Բայց առաջինը վավերացնելով հանդերձ՝ պետք է որոշակի ժամկետ ֆիքսենք, ինչպես առաջարկում էր Դավիթ Շահնազարյանն ամիսներ առաջ. եթե Թուրքիան դիցուք երեք ամսում չվավերացնի արձանագրությունները, դրանք համարվում են առ ոչինչ,-նշել է նա։

7or.am