Գյումրեցի տաքսու վարորդները շարունակելու են պայքարել
Այսօր մամլո ասուլիսի ժամանակ Գյումրու անհատ տաքսու վարորդները ներկայացրել են իրենց պահանջների պատասխանը, որը տրվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի կողմից:
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ անհատ իշխանությունների առաջարկած զիջումները տաքսու վարորդներին չէին գոհացրել, և նրանք կրկին դիմել էին իշխանություններին՝ իրենց դժգոհությունները վերջնականապես բավարարելու պահանջով:
Մամուլի ասուլիսի ժամանակ անհատ տաքսու վարորդները նշել են, որ այդ հանդիպումն իրենց որևէ էական բան չի տվել, և իրենք հասկացել են, որ իշխանությունն այս խնդրում դեռևս չի պատրաստվում բավարարել իրենց ներկայացրած պահանջները:
«Ես ներկայացրեցի մեր պահանջները։ Առաջին հերթին՝ հին ավտոմեքենաների շահագործման արգելքը մեկ տարով սառեցնելը ոչ մի բան չի տալիս: Պետք է իսպառ վերացնել այդ սահմանափակումը: Սրանից բացի, մի շարք այլ խնդիրներ ևս ներկայացրեցի: Ինքը մենակ իրենն էր ասում, թե՝ զիջումները արել ենք, գլուխներդ կախեք, ելեք 25 հազ. դրամը մուծեք, 10-12 հազ. դրամ էլ ամսական մուծեք ու աշխատեք»,-նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հետ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց տաքսու վարորդ Միխայել Պետրոսյանը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք մի շարք հարցեր են ուղղել Հովհաննես Հովսեփյանին, որոնց նա խուսափել է հստակ պատասխաններ տալ:
Գյումրեցի տաքսու վարորդը չէր հասկացել, թե ինչո՞ւ են Գյումրիից իրենց հրավիրել մայրաքաղաք, եթե որևէ նոր ասելիք չունեին.
-Ես էս կանչման նպատակը չհասկացա։ Ի՞նչն էր մեզ հրավիրելու բուն նպատակը՝ անհասկանալի էր, քանի որ նույն հարցերը շոշափվեցին։ Մեզանից ուրիշ պատասխան ու սպասելիքներ չէր կարող լինել, որովհետև մենք հասել ենք աղքատության այն ամենաբարձր գագաթնակետին, որ առաջն անդունդ է, հետևը մեր երեխեքն են: Նույնիսկ եթե գիտենանք, որ ոչ մի բան էլ չի փոխվելու, միևնույն է, մենք պայքարելու ենք»:
Գյումրեցի տաքսու վարորդի խոսքերով՝ երբ իրենց ասվել է, թե սրանից ավել էլ ոչինչ անել չեն կարող, թող գնան, ինչ ուզում են՝ անեն, միևնույն է, ոչինչ չի լինելու, ինքը պատասխանել է. «Որ էդպես է, ուրտեղ բարակ է, թող էդտեղ էլ կտրի: Դուք ձերն երեք, մենք էլ մերը կենենք»։ Ու, իր խոսքերով, դուրս է ելել:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի