Լրահոս

14.09.2018 09:25


Արագածոտնում բախվել են Mitsubishi io-ն և քարով բարձված КамАЗ-ը. կա 5 վիրավոր

Արագածոտնում բախվել են Mitsubishi io-ն և քարով բարձված КамАЗ-ը. կա 5 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io մակնիշի 22 ՏՕ 141 համարանիշի և КамАЗ մակնիշի 43 ՕՍ 659 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Վարորդները տեղում սթափության փորձաքննության են ենթարկվել, պարզվել է, որ նրանք եղել են սթափ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը