Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել Արտակ Շաբոյանին հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին։
Արտակ Շաբոյանը ծնվել է 15.04.1975թ. Երևանում։ 1992-1997թթ. սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի Ֆինանսներ և վարկ բաժնում։ 2000թ. ավարտել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան' ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես մասնագետ, ավագ մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ։ Կենտրոնական բանկում աշխատել է վերահսկողության, վիճակագրության, վերլուծությունների և մեթոդաբանության, դրամավարկային քաղաքականության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտներում։
2008-ից զբաղեցրել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, կոչումը' մաքսային ծառայության գնդապետ։
1998-ից մինչև օրս դասավանդում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական վիճակագրության հարցերով խորհրդական։ 2009-ից Հանրապետական կուսակցության անդամ է։ Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
Արտակ Շաբոյանը նշանակվել է ՏՄՊՊՀ նախագահ