Լրահոս

13.09.2018 16:00


Արարատում 12-րդ դասարանի աշակերտը Mercedes-ով բախվել է ծառին և հայտնվել դաշտում

Արարատում 12-րդ դասարանի աշակերտը Mercedes-ով բախվել է ծառին և հայտնվել դաշտում

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Արամայիս Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի 35 DR 017 համարանիշի ավտոմեքենայով Վեդի-Արարատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հարությունյանը սովորում է Վեդի քաղաքի ավագ դպրոցի 12-րդ դասարանում և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը