Լրահոս

02.03.2010 15:12


Ս. Սաֆարյան. «Հայաստանի ներքաղաքական խնդիրներն ազդում են Հայաստանի իմիջի վրա»

Ս. Սաֆարյան. «Հայաստանի ներքաղաքական խնդիրներն ազդում են Հայաստանի իմիջի վրա»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով «7օր»-ի հարցին, թե Հայաստանի ներքաղաքական վիճակն ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ ասել է.

-Հայաստանի ներքաղաքական խնդիրներն ազդում են Հայաստանի իմիջի վրա, խոցելի կետեր են ապահովում, ճնշամիջոցների դաշտ և պատուհան են ստեղծում, որոնք կարող են ուղղակի օգտագործվել այլ ուժերի կողմից՝ համապատասխան ցանկալի որոշումներ կորզելու համար։ Թուրքիան էլ ունի նույնպիսի խնդիրներ, քանի որ ինքն էլ դարձել է այս տարաբնույթ խնդիրների պատանդ։ Ընդհանուր առմամբ՝ որակական ազդեցությունների տեսանկյունից թուրքական արտաքին քաղաքականությունն ավելի շատ է ազդված ներքին զարգացումներից, քան հայկականը։

Նույն հարցին պատասխանելիս թուրքագետ, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը համաձայնել է Ս. Սաֆարյանի հետ ու նշել.

-Թուրքիայի ներքաղաքական զարգացումներն էականորեն ավելի շատ են ազդում արտաքին քաղաքականության վրա։ Թուրքիայում ընտրական համակարգը և ընտրությունները նույնպես փայլուն չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը