Լրահոս

13.09.2018 09:27


Քյարքիի ոլորանների սկզբնամասում բախվել են КамАЗ-ն ու МАЗ-ը

Քյարքիի ոլորանների սկզբնամասում բախվել են КамАЗ-ն ու МАЗ-ը

Սեպտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քյարքիի ոլորանների սկզբնամասում բախվել են КамАЗ մակիշի 18 ԼՍ 735 համարանիշի և МАЗ մակնիշի 735 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով МАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հողաթմբի վրա:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտկի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ճշտում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը