Լրահոս

08.12.2010 11:31


Թուրքիայում հայերի ցեղասպանությանը նվիրված ներկայացում է լինելու

Հայտնի թուրք թատերական ռեժիսոր Խալդուն Դորմենը, որը թատերական ներկայացումներ է կազմակերպել քրդերենով, ապրիլի 24-ին մտադիր է բեմադրություն ներկայացնել՝ նվիրված հայերի ցեղասպանությանը։

Անկարայի թատերական փառատոնի ժամանակ «Մեկ ձմռան հեքիաթ» քրդերեն լեզվով բեմադրության հեղինակ Խալդուն Դորմենը հայտարարեց, որ հաջորդ ներկայացումը նվիրված կլինի հայկական հարցին։ Բեմադրության աշխատանքները արդեն սկսվել են։

Ռեժիսորը հակիրճ ներկայացրեց բեմադրության միտքը. «Նեջետ Բայինդիրը գեղեցիկ պատմվածք է գրել։ Մենք որոշել ենք այն բեմականացնել։ Այնտեղ կներկայացնի, թե ինչպես է կոտրվում մարդկանց գեղեցիկ կյանքը, ինչպես է իրենց երջանիկ կյանքը վերածվում դժոխքի։ Այն և մի սիրո պատմություն է, դեպքերը տեղի են ունենում Վանում»։

Այս խորագրի վերջին նյութերը