Իրաքի հայոց թեմի առաջնորդն ընտրվել է Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների խորհրդի Գլխավոր քարտուղար
Իրաքի հայոց թեմի տեղեկացմամբ, փետրվարի 9-ին, Բաղդադում, Ս. Կարապետ հայկական եկեղեցում տեղի ունեցավ Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների ժողով, որի արդյունքում ստեղծվեց Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների խորհուրդ: Խորհրդի կազմում են 2 պատրիարքներ, 26 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ' ներկայացնելով Իրաքում առկա 30 քրիստոնեական-եկեղեցական համայնքերը:
Խորհրդի Գլխավոր քարտուղար միաձայն քվեարկությամբ ընտրվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը:
Նորաստեղծ Խորհրդի նպատակն է «համատեղել Եկեղեցիներին և պետությանը վերաբերող խնդիրներում Իրաքի Եկեղեցիների կարծիքները, դիրքորոշումները և որոշումները»՝ պահպանելու և զորացնելու քրիստոնեական ներկայությունը և խթանելու համագործակցությունը, ինչպես նաև աշխուժացնելու միջկրոնական երկխոսությունն ու հարաբերությունները: