«Ժառանգությունը» հանդիպեց Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակության հետ
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Եվրամիության հայաստանյան գրասենյակում հանդիպեցին Եվրամիությունում նախագահող Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսի ղեկավարած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գուննար Վիգանդը, Եվրոպական Միության խորհրդի գլխավոր քարտուղարության արտաքին տնտեսական հարաբերությունների, ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրինության Արեւմտյան Բալկանների տարածաշրջանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հարցերով պատասխանատու Պաուլո Բարոզո Սիմոեսը, եվրոպական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերի կողմից ընդդիմադիր կուսակցության պատգամավորներին ներկայացնելուց հետո «Ժառանգության» ներկայացուցիչները հակիրճ փոխանցեցին Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ վերլուծություն եւ տեղեկատվություն: Նրանք, մասնավորապես, անդրադարձան քաղաքական կուսակցությունների գործունեության համար մարտահրավեր մնացող այնպիսի խնդիրների, ինչպիսիք են' մարտի 1-ի չբացահայտված ոճրագործությունն ու կատարված հանցագործությունների համար անպատիժ մնացած պաշտոնյաներն ու անձինք, բանտերում առկա 13 քաղբանտարկյալները, էլեկտրոնային լրատվամիջոցների անմատչելիությունն ընդդիմադիր կուսակցությունների համար, հանրահավաքների, երթերի, ցույցերի կազմակերպման մասին օրենսդրության կոպիտ խախտումները եւ այլն:
Հայաստանի եվրաինտեգրմամբ շահագրգիռ □Ժառանգությունը□ օրվա հրամայական համարեց ընտրական համակարգի բարեփոխումը' առաջիկայում ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելու նպատակով, դատական համակարգի բարեփոխումները' իշխանությունների կողմից հեռախոսային կամ պատվիրված անարդար դատավճիռներ պարտադրելը եւ մարդկանց իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտելը բացառելու նպատակով, Հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի բարեփոխումները, մասնավորապես' □Հ1□-ի վերակազմավորման միջոցով այնպես, որ հանրային հեռուստաեթերը մատչելի լինի ընդդիմադիր ուժերին' ընտրողների հետ հաղորդակցվելու առումով, □Ա1+□-ի վերաբացումը' Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման լույսի ներքո, ապագայում նոր մարտի 1-երը բացառելը' 2008-ի ողբերգության բացահայտման ճանապարհով, երթերի, ցույցերի եւ հանրահավաքների կազմակերպման մասին օրենսդրության բարեփոխումն ու գործնական կիրառումը, Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի բարեփոխումը եւ կուսակցությունների պետական ֆինանսավորման մեծացումը: □Ժառանգության□ ներկայացուցիչները այս բարեփոխումների իրականացումը իրատեսական համարեցին ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի եւ Արեւելյան գործընկերության արդյունավետ կյանքի կոչման ճանապարհով:
Նախարար Միգել Անխել Մորատինոսի խնդրանքով «Ժառանգության» պատգամավորները ներկայացրեցին նաեւ կուսակցության դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի եւ արձանագրությունների վերաբերյալ: «Ժառանգության» ներկայացուցիչները անվստահություն հայտնեցին ներկա մեթոդաբանությանը' իբրեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման տանող ուղի, եւ հրամայական համարեցին հաշտեցման համալիր մոտեցումը, որով հիմնարար լուծում կստանան անցյալի ու ներկայի բոլոր բաժանարար հարցերը:
Հանդիպման վերջում Մորատինոսը ողջունեց «Ժառանգության» ժողովրդավարական եռանդուն գործունեությունը' հուսադրելով, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման արդյունքում տարեցտարի կբարելավվի ընդդիմության գործունեության միջավայրն ու իրավունքները:

«Ժառանգություն» կուսակցություն