Լրահոս

11.09.2018 20:25


Դալարիկ-Քարակերտ ճանապարհին «Iveco» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած

Դալարիկ-Քարակերտ ճանապարհին «Iveco» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին «Iveco» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը