Լրահոս

11.09.2018 16:49


Վրաերթի են ենթարկվել 57-ամյա, 9-ամյա, 70-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 57-ամյա, 9-ամյա, 70-ամյա քաղաքացիներ

Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.40-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Պուշկինի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 18.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շրջանային փողոցում վրաերթի է ենթարկել հեծանվորդ 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.00-ին, Երեւանի Վախթանգովի փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել, ինչի հետեւանքով վարորդը եւ վրաերթի է ենթարկել, իսկ մեքենան բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես»-ին. «Ֆորդ»-ի 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.20-ին, «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենան Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը