Լրահոս

11.09.2018 11:55


Երևանում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, բախվել էլեկտրասյանն ու պատին և դիմել փախուստի

Երևանում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, բախվել էլեկտրասյանն ու պատին և դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հոգու, որից հետո առաջ ընթնալով բախվել է էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկ հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, ով նույնպես մահացել է։ Իսկ Mercedes-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները նշված ճանապարհահատվածում վերանորոգման աշխատանքներ էին կատարում, երբ տեղի է ունեցել վրաերթը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը