Լրահոս

11.09.2018 10:07


Արտաշատում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշերի ավտոմեքենաները. կա տուժած

Արտաշատում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշերի ավտոմեքենաները. կա տուժած

Սեպտեմբերի 11-ին, ժամը 08:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտ ՃՏՊ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Օգոստոս 23 փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes» (վարորդը Ա. Հ., 1988 թ.) և «ՎԱԶ 2106» մակնիշերի (վարորդը՝ Է. Ե., 1983 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարներն Ա. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը տեղափոխվել է «Արտաշատի ԲԿ», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը