2010 թվականի հունվար ամսվա ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա եկամուտները կազմել են 51.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 38.6 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 34.6 և 21.4 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով' 7.2%-ով, ծախսերի գծով' 4.6%-ով:
Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.3%-ով կամ 9.3 մլրդ դրամով: Ընդ որում, 14.6%-ով (5.1 մլրդ դրամով) ավելացել են հարկերը և տուրքերը, 41.7%-ով (2.0 մլրդ դրամով)՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ այլ եկամուտներն աճել են 2.1 անգամ կամ 2.2 մլրդ դրամով:
Պետական բյուջեի եկամուտների 78.6%-ը ձևավորվել է հարկերի և տուրքերի, 13.3%-ը' պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 8.1%-ը' այլ եկամուտների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 1.3 մլրդ դրամ:
2010 թվականի հունվար ամսին պետական բյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերը կազմել են շուրջ 40.2 մլրդ դրամ և 34.4%-ով ապահովել եռամսյակային ծրագիրը: 2009 թվականի հունվարի համեմատ նշված եկամուտներն աճել են 14.6%‑ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի աճով:
Հարկերի ու տուրքերի 54.4%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 21.9 մլրդ դրամ և 20.5%-ով կամ 3.7 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Ընդ որում, մուտքերի աճը ապահովվել է հիմնականում ներքին շրջանառության հաշվին: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 13 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 8.8 մլրդ դրամը' ներքին շրջանառությունից:
Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 8.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով ավելի քան 3.5 մլրդ դրամ: Մասնավորապես' հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 2.6 մլրդ դրամ, որից 1.15 մլրդ դրամը' բենզինի և դիզելային վառելիքի, 1.1 մլրդ դրամը՝ ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 925.6 մլն դրամ, որից 275.8 մլն դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 8.9%-ով կամ 289.3 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումից ստացված հարկերի աճով:
Հունվար ամսվա պետական բյուջեի հարկային եկամուտների 11.5%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով 4.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 17.8%-ով կամ 695.9 մլն դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ռեզիդենտների, մեկ տոկոս դրույքաչափով և ոչ պետական ձեռնարկությունների կողմից վճարված շահութահարկի աճով:
2010 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է 4.4 մլրդ դրամ' ապահովելով հարկերի ու տուրքերի 11.1%-ը: Նախորդ տարվա հունվարի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 43.8%-ով կամ 1.4 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 2 մլրդ դրամ՝ 21%-ով կամ 541.8 մլն դրամով զիջելով 2009 թվականի հունվար ամսվա ցուցանիշը:
2010 թվականի հունվար ամսվա ընթացքում պետական տուրքից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 916.2 մլն դրամ կամ առաջին եռամսյակի համար ծրագրված մուտքերի 23.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 29.1%-ով կամ 376.2 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների և հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների իրականացման համար գանձվող տուրքերի նվազմամբ:
Գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները հունվար ամսին կազմել են 1.7 մլրդ դրամ' 11.5%-ով կամ 172.8 մլն դրամով գերազանցելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման և դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար գանձվող հաստատագրված վճարների աճով:
2010 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 547.7 մլն դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 21.5%-ով' հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների աճով:
Հունվար ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 545.2 մլն դրամ այլ հարկեր: Մասնավորապես' 145.9 մլն դրամ են կազմել □Կոնցեսիայի մասին□ ՀՀ օրենքով սահմանված կոնցեսիոն վճարը, 146.4 մլն դրամ' ճանապարհային վճարները, 107.2 մլն դրամ' հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 53.7 մլն դրամ' «Հարկերի մասին» ՀՀ օրենքի խախտման համար սահմանված տուգանքները և 87.4 մլն դրամ' ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշը գրեթե փոփոխություն չի կրել:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 6.8 մլրդ դրամ և 30.7%-ով ապահովել եռամսյակային ծրագիրը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 41.7%-ով կամ շուրջ 2 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 4.2 մլրդ դրամ և 68.5%-ով ապահովել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 2.1 անգամ, որը հիմնականում պայմանավորված է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների աճով:
2010 թվականի հունվար ամսվա ընթացքում արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել:
2010 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 38.6 մլրդ դրամի ծախսեր' կազմելով եռամսյակային ծրագրի 21.4%-ը: Մասնավորապես' 34.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, շուրջ 4 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 12%-ով կամ 4.1 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի և պետական պարտքի սպասարկման ծախսերի ավելացմամբ:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 34.7 մլրդ դրամ' 20.8%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Նախորդ տարվա հունվարի համեմատ ընթացիկ ծախսերր նվազել են 1.8%-ով կամ 640.3 մլն դրամով: Ընթացիկ ծախսերից շուրջ 2.1 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 27.5 մլն դրամը' պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 15.4%-ը և 3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերը նվազել են համապատասխանաբար 2.7%‑ով և 49.6%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 267 մլն դրամ, որը 64.3%‑ով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 1.8 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը' կազմելով եռամսյակային ծրագրի 24.9%-ը: Մասնավորապես' նշված գումարից շուրջ 1.6 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 275.2 մլն դրամը՝ արտաքին պարտքի սպասարկմանը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 3.5 անգամ կամ 1.3 մլրդ դրամով, որը մեծ մասամբ պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 318.1 մլն դրամ սուբսիդիաներ' կազմելով եռամսյակային ծրագրի 8%-ը և 24%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Պետական բյուջեից տրամադրվել են 5.7 մլրդ դրամի դրամաշնորհներ, որից 5.4 մլրդ և 116.2 մլն դրամը պետական հատվածի այլ մակարդակներին տրամադրված ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներն են, 203.2 մլն դրամը' միջազգային կազմակերպություններին տրամադրված ընթացիկ դրամաշնորհները: Մասնավորապես' 2.7 մլրդ դրամ են կազմել համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները' 33.3%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են 17.9%-ով: Իսկ դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 26.5%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 52.7%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 18.3 մլրդ դրամ կամ եռամսակային ծրագրի 30.5%-ը: Մասնավորապես' 14.6 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները (32.8%), 3.7 մլրդ դրամ' նպաստները (24.1%): 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերը նվազել են 2.9%‑ով, իսկ նպաստները' աճել 9.9%-ով:
2010 թվականի հունվար ամսին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են շուրջ 4 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 28.3%-ը' նախորդ տարվա -823.6 մլն դրամի դիմաց: Մասնավորապես' 3.9 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը' 2009 թվականի նույն ժամանակահատվածի 236.5 մլն դրամի դիմաց:
2010 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 12.5 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակում ծրագրված 32.8 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր շուրջ 7.3 մլրդ դրամ հավելուրդով: Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրների գծով արձանագրվել է 9.2 մլրդ դրամ հավելուրդ' նախորդ տարվա 4.4 մլրդ դրամի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով անցած ժամանակահատվածում արձանագրվել է 3.3 մլրդ դրամ հավելուրդ' նախորդ տարվա 2.9 մլրդ դրամի դիմաց:
Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 55.4 մլն դրամ են կազմել փոխառու միջոցներից (արժեթղթերից) զուտ մուտքերը: Մասնավորապես' 64.6 մլն դրամի զուտ մուտքեր են ապահովվել գանձապետական պարտատոմսերի թողարկումից: Մուրհակների մարման նպատակով եռամսյակային ծրագրով նախատեսված վճարումները 70.9%-ով կատարվել են' կազմելով 9.3 մլն դրամ: 2010 թվականի հունվար ամսին դեֆիցիտի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են ‑9.2 մլրդ դրամ: Տրամադրված վարկերի վերադարձից մուտքերը կազմել են ավելի քան 5.6 մլրդ դրամ (եռամսյակային ծրագրի 95.4%-ը), որի հիմնական մասը վճարվել է □Հայռուսգազարդ□ ԲԲԸ-ի կողմից: Ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցման արդյունքում հունվար ամսվա ընթացքում 14.8 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները:
2010 թվականի հունվարին պետական բյուջեի արտաքին ֆինանսավորման գծով արձանագրվել է 3.3 մլրդ դրամ հավելուրդ կամ նախատեսվածի 25.9%-ը: Մասնավորապես' 2.8 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 44.8 մլն դրամի վճարում, որը հանդիսանում է նախորդ տարվա պարտավորությունը:
Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 571.1 մլն դրամ, որը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը: