Համահայկական հավաք իտալահայ կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ
Փետրվարի 27-ին Իտալիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Հռոմում առաջին անգամ տեղի է ունեցել իտալահայ կազմակերպությունների հավաք' դրանց ղեկավարների մասնակցությամբ:
Հավաքի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված Հայաստանի դեսպանության և իտալահայ համայնքային կառույցների համագործակցության խնդիրները, մասնավորապես' հայ-իտալական երկկողմ հարաբերությունների զարգացում, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացի սատարում, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի հիշատակման միջացառումների կազմակերպում:
Միջոցառումը բացել է Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը հավաքի մասնակիցներին ներկայացրել է դեսպանության ծրագրերը 2010թ. եւ այն ուղղությունները, ուր անհրաժեշտ է իտալահայության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը: Ռուբեն Կարապետյանը, որպես առաջնային ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի ակտիվացման, Հայաստանում ներդրումային ծրագրերի խթանման և Իտալիայում բազմաթիվ գիտամշակութային միջոցառումների կազմակերպման խնդիրները:
Այնուհետև ելույթ են ունեցել հավաքի մասնակիցները, որոնք դեսպանին ներկայացրել են իրենց առաջարկները դեսպանություն-իտալահայ համայնք համագործակցության սերտացման ուղղությամբ: Ելույթ ունեցողները հատկապես գոհունակությամբ նշել են այն հանգամանքը, որ նման ներկայացուցչական հավաք իտալահայ բոլոր կազմակերպությունների մասնակցությամբ դեսպանության հովանու ներքո կազմակերպվում է առաջին անգամ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախապատրաստել նամակ իտալահայ բոլոր կազմակերպությունների անունից ուղղված Իտալիայի խորհրդարանի բոլոր անդամներին' Ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ: Ներկաները նաև համաձայնել են նման հավաք կազմակերպել յուրաքանչյուր տարի:
Հավաքն ավարտվել է Հռչակագրի ընդունմամբ, որը նույնպես որակվել է բացառիկ ոչ միայն իտալահայ կյանքում, այլև Հայաստան-Սփյուռք համագործակցության ուղղությամբ:
Հանդիպումից հետո Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում տեղի է ունեցել դեսպանության նոր գրասենյակի օծման արարողությունը: