Լրահոս

10.09.2018 20:36


Եզնիկ Կողբացու փողոցում 3 ավտոմեքենա է այրվել

Եզնիկ Կողբացու փողոցում 3 ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 11:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցում գտնվող «Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատ»-ի մոտակայքում կայանած ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:03-ին, մարվել՝ 12:13-ին:

Այրվել է «Lada 110» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Կ. Ք., ծնված 1986 թ.) շաժիչի հատվածը և սրահը` մասամբ, «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Լ. Գ., ծնված 1988 թ.) բեռնախցիկը` մասամբ և ջերմահարվել` «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի առջևի բամպերը:

Այս խորագրի վերջին նյութերը