Լրահոս

10.09.2018 15:44


Գողթանիկ գյուղում արջը վնասներ է հասցրել

Գողթանիկ գյուղում արջը վնասներ է հասցրել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 13:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 9-ի գիշերը Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը վնասել է երկու մեղվի փեթակ և մեկ տանձի ծառ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Եղեգիս համայնքի համայնքապետին:

Համայնքապետարանի ԱԻ-ում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասը գնահատող հանձնաժողովի կողմից կիրականացվի ուսումնասիրություն և արդյունքները կներկայացվեն մարզպետարանի համապատասխան հանձնաժողովին:

Այս խորագրի վերջին նյութերը