Լրահոս

10.09.2018 10:49


Բախվել են Lexus-ը և ВАЗ 21101-ը. կա 5 վիրավոր

Բախվել են Lexus-ը և ВАЗ 21101-ը. կա 5 վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մայակովսկի գյուղի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ՝ 29-ամյա Յուրա Շառոյանի վարած Lexus մակնիշի 77 VV 757 համարանիշի և Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Գալստյանի վարած ВАЗ 21101 մակնիշի 35 MF 460 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յու. Շառոյանը, Ն. Գալստյանը, վերջինիս ուղևորներ՝ Արամուս գյուղի բնակիչներ, 24-ամյա Ռոման Մեսրոպյանը, 24-ամյա Արշակ Խաչատրյանը և Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ՝ 23-ամյա Վահագն Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը