Լրահոս

10.09.2018 10:22


Երևանում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Երևանում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Սեպտեմբերի 9-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի 30 RR 100 համարանիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը