Լրահոս

02.03.2010 13:48


Է.Նալբանդյան. «Հենց ուժի գործոնի թմբկահարումն է այսօր, որ խոչընդոտում է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Այսօրվա միջազգային պրակտիկայում ուժի գործոնն է վճռորոշ դեր խաղում» հայտարարությանն անդրադառնալով՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.

-Հենց ուժի գործոնի կիրառումն էր Ադրբեջանի կողմից, որ պատճառ դարձավ ղարաբաղյան հակամարտության, և ուժի գործոնի թմբկահարումն է այսօր, որ խոչընդոտում է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ Չգիտեմ, թե որտեղից են Ադրբեջանում այսպիսի եզրակացությունների գալիս, կամ որտե՞ղ են այդպիսի բան սովորեցնում կամ սովորում։ Վստահ եմ, որ ինձ մոտ այդպիսի դասեր չեն տալիս։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը