Լրահոս

02.03.2010 13:27

ՀՀ ԱԳ նախարար. «Թուրքիայում հնչող հայտարարություններն են, որ հարվածում են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»

Թուրքիայի արտգործնախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Եթե մարտի 4-ին և ապրիլի 24-ին ԱՄՆ-ը կատատարի սխալ քայլ, ամենայն հավանականությամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կկասեցվի։ Կարծում եմ՝ ԱՄՆ կոնգրեսականները հաշվի կառնեն այս հանգամանքը, մինչև հարցի վերաբերյալ որոշում կայացնելը» հայտարարությունը մեկնաբանելիս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.

-Կարող եմ ասել հետևյալը՝ Թուրքիայում հնչող հայտարարություններն են, որ հարվածում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նախապայմանների լեզվով խոսելուն վերադառնալն է հակասում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ինձ թվում է, որ Թուրքիան կձերբազատվի այն արհեստական բարդույթներից, որ թուրքական կողմը ստեղծում է, և մենք հնարավորություն կունենանք առաջ շարժվել,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։