Լրահոս

02.03.2010 13:19


Էդվարդ Նալբանդյան. «Սումգայիթի և Խոջալուի կազմակերպիչները պատիժ կկրեն»

Սումգայիթյան ջարդերն իրականացրած ադրբեջանական կողմին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին պատասխանելիս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ խաղաղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել, և ցավալի է, որ Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո հանցագործներն ազատ արձակվեցին, հերոսացվեցին ու մեծարվեցին։

-Ուշ թե շուտ, հանցագործները պատիժ կկրեն։ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել, որ հանցագործները պատասխանատվության ենթարկվեն։ Կցանկանայի նաև ասել՝ վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ Խոջալուի հանցագործությունների իրական կազմակերպիչները, որի մասին վկայում են Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը և այլ ադրբեջանական աղբյուրներ, ևս պատասխանատվություն կկրեն,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը