Լրահոս

08.09.2018 09:35


Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում խոշոր հրդեհ է բռնկվել

Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում խոշոր հրդեհ է բռնկվել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում: Հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի վարչական տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոբուսը պատկանում է «Գոքոր-Տուր» տուրիստական գործակալությանը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը