Լրահոս

08.09.2018 10:00


Արմավիրում Խափանված 06-ի վարորդին օգնության է եկել 1 այլ 06-ի վարորդ, իսկ մեկ այլ վարորդ էլ 06-ով բախվել է մյուս 06-ին

Արմավիրում Խափանված 06-ի վարորդին օգնության է եկել 1 այլ 06-ի վարորդ, իսկ մեկ այլ վարորդ էլ 06-ով բախվել է մյուս 06-ին

Սեպտեմբերի 8-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ջանֆիդա գյուղի սկզբնամասում, բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Մուշեղ Կարապետյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 RՍ 044 համարանիշի, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 39-ամյա Վարուժան Սահակյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 QV 877 համարանիշի և Ջանֆիդա գյուղի բնակիչ, 36-ամյա Գագիկ Մանուկյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 VR 348 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի ետևանքով Մ. Կարապետյանը և Վ. Սահակյանը ժամը 03:00-ի սահմաններում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է նաև Գ. Մանուկյանի դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Վազ 2106 մեքենաներից մեկը տեխնիկական խնդիր է ունեցել, մյուս 06-ի վարորդը մոտեցել և փորձել է օգնել, իսկ մյուս 06-ն էլ եկել բախվել է 06-ին: Կան նաև տեղեկություններ, որ տեղի է ունեցել նաև վրաերթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը այս տեղեկությունը պարզում են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը