Բրյուսելում կայացել է Մարդու իրավունքների շուրջ Եվրոպական Միություն-Հայաստան երկխոսության երկրորդ հանդիպումը
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացավ Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության երկրորդ հանդիպումը:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ տիկին Կարինե Ղազինյանը: Պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը եւ արտաքին գործերի նախարարության ու ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության աշխատակիցներ: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Մարդու իրավունքների հարցերով ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցչի Անձնական ներկայացուցիչ տիկին Ռիինա Կիոնկան:
Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության երկրորդ հանդիպումն անցավ բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում արծարծվեց փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Ամփոփելով մարդու իրավունքների շուրջ երկխոսության առաջին հանդիպման արդյունքները՝ հայկական պատվիրակությունն անդրադարձավ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակին' մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգին եւ դրա կիրարկմանը, դատական համակարգի գործունեությանը, միավորումներ կազմելու եւ հավաքներ անցկացնելու ազատությանը, արտահայտվելու եւ մամուլի ազատությանը, ընտրություններին եւ ընտրական համակարգին, կրոնի եւ հավատքի ազատությանը, բանտարկյալների իրավունքներին' ներառյալ խոշտանգումների, դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարին առնչվող հարցերին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջազգային ատյանների՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ մարդու իրավունքների խրախուսմանն ուղղված համագործակցության հարցեր: