Լրահոս

02.03.2010 13:10


ԵՄ նախագահ. «Սա պատմական շրջադարձային քայլ է»

ԵՄ նախագահ. «Սա պատմական շրջադարձային քայլ է»

ԵՄ գործող նախագահ Միգել Անխել Մորատինեսը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Եվրոպական միությունը բոլոր ջանքերով օժանդակելու է Ղարաբաղյան կարգավորման գործընթացին և հուսով է, որ այդ ջանքերը դրական արգասիքներ կբերեն։ Եվրոպական միությունը քաջալերում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին հավատարիմ մնալը և երկու կողմին էլ կոչ է անում արձանագրությունները վավերացնել առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետում։

-ԵՄ-ն ողջունում է արձանագրությունները ԱԺ ներկայացնելու վերաբերյալ ՀՀ նախագահի որոշումը ։ Ողջունում ենք նաև Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը, թե իրենք հավատարիմ են մնում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակին։ ԵՄ-ն երկու կողմերի հետ էլ զրուցելու է և փորձելու է խրախուսել ու քաջալերել ավելի լավ միջավայր ստեղծելու համար, քանի որ սա պատմական շրջադարձային քայլ է,-ասել է նա և հավելել, որ բոլորն ուրախ էին, երբ արձանագրությունները ստորագրվեցին, սակայն պետք է շարունակել ջանքերը դրանք կյանքի կոչելու ուղղությամբ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը