Լրահոս

07.09.2018 21:30


Հատապտուղ հավաքելիս զինամթերք է գտել

Հատապտուղ հավաքելիս զինամթերք է գտել

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 6-ին, ժամը 19.10-ին, բաժին է ներկայացել 1952 թ. ծնված Ռաֆիկ Թ.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 16 մմ տրամաչափի ինքնաշեն 1 հրացան, 1 պահունակ՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 4 պահունակ՝ լիցքվորված 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտով և 5.45 մմ տրամաչափի 57 փամփուշտ:
Ռաֆիկ Թ.-ն բացատրություն է տվել, որ ներկայացված ատրճանակը և ռազմամթերքը հայտնաբերել է նույն օրը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Օրդաքլու գյուղի կիսաքանդ տների քարերի տակից՝ հատապտուղ հավաքելու ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը