Սերգո Երիցյանը Լեզվի պետական տեսչության պետ չի նշանակվել
2010թ. փետրվարի 22-ին լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, թե ԼեզվիպետականտեսչությանպետէնշանակվելՍերգոԵրիցյանը և այդ պաշտոնում նա փոխարինել է Լավրենտի Միրզոյանին, ով իր հերթին նշանակվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հայտարարել է, որ Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնը դեռևս թափուր է։
-Սերգո Երիցյանի մրցույթը եղե՞լ է, որ նշանակվի։ Մրցույթ կլինի, կգա, մրցույթին կմասնակցի, նոր կա՛մ կնշանակվի, կա՛մ չի նշանակվի,- ասել է Մ. Բադալյանը՝ ավելացնելով, որ մինչ մրցույթում հաղթող ճանաչվելը և պաշտոնի նշանակվելը համապատասխան մարմնի ղեկավարը, քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, իրավունք ունի որևէ անձի հետ կնքելու ժամկետային աշխատանքային պայմանագիր։
-Հիմա Սերգո Երիցյանի հետ կնքված է ընդամենը ժամկետային աշխատանքային պայմանագիր,-նշել է Մ. Բադալյանը։
Սերգո Երիցյանը Լեզվի պետական տեսչության պետ չի նշանակվել
2010թ. փետրվարի 22-ին լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, թե Լեզվի պետական տեսչության պետ է նշանակվել Սերգո Երիցյանը և այդ պաշտոնում նա փոխարինել է Լավրենտի Միրզոյանին, ով իր հերթին նշանակվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր։

7or.am