Հայաստանում անկախության հաստատումից ի վեր, շուրջ քսան տարի է անցել: Թեև Հայաստան պետության կայացման գործում կան որոշակի ձեռքբերումներ, այնուհանդերձ արդարության և օրենքի գերակայության բացակայությունը հանգեցրել է համընդհանուր կաշառակերության, անօրինականությունների, ստրկամտութան ու տգիտության և անպատժելիեթյան լայնածավալ դրսևորումների, որոնք էլ պատճառ են դառնում ազգային արժեքների խաթարմանը: Այսօր վերը նշված բացասական երևույթները արմատացել և հայաստանյան իրականության մեջ դարձել են գերխնդիրներ: Հենց այդ խնդիրների հանգուցալուծումից է կախված Հայաստան պետության ապագա գոյատևումն ու արագնթաց զարգացումը: Ակնհայտ է, որ այս խնդիրները չեն կարող լուծվել, ոչ նախագահների, ոչ էլ բազմաթիվ պաշտոնյաների փոփոխությամբ, այլ' բացառապես պետության արմատական շինարարության արդյունքում:
Աթոռակռիվներն ու զանազան բախումները, կուսակցական քաշքշուկներն ու բռնությունները, կեղծիքներն ու քննադատությունները և գործադրվող զանազան հնարքները ոչ միայն օգուտ չեն բերում երկրին և վերը նշված խնդիրների լուծմանը, այլ ավելի հիասթափեցնում ծողովրդին և շեղում այդ խնդիրների լուծման ճանապարհից: Անհրաժեշտ է' լոկ անձնական շահի ստորադասում ազգայինին և կամք' դիմակայելու իշխանության գայթակղությանը:
Անձնական շահով առաջնորդվելու, վախի, ստրկամտության և տգիտության առկայությունն է պատճառը, որ Հայաստանում , ինչպես, նաև այլ նմանատիպ երկրներում, լրատվամիջոցների դռները փակ են վերը նշված խնդիրների մասին ժողովրդին իրազեկելու, դրանց լուծման ճանապարհների մասին տեղեկացնելու և գործընթաց սկսելու համար:
Հայաստանի լրատվամիջոցները մոռացել են, որ իրենց տերերին ծառայելուց բացի, գոյություն ունեն. հայրենիք և ժողովուրդ. Սրբություններ, և չի կարելի նրանց հաշվին լուծել իրենց գոյատևման և նեղ շահեկան խնդիրները: Այդ միջոցները վերածվել են աթոռակռվի համար օգտագործվող անարժեք և վտանգավոր զինատեսակի, որի հարվածներից մշտապես տուժում են ժողովուրդն ու հայրենիքը: Անկախության ձեռք բերումից հետո փակվել են լրատվամիջոցների դռները' պետական շինարարության վերը նշված խնդիրների լուսաբանման համար, որի պատճառով էլ պետական շինարարության և ընդհանրապես պետության մասին գիտելիքները մնացել են ֆեոդալական ժամանակահատվածի գիտելիքների մակարդակի:
Ես չեմ կարծում, որ հաջորդ նախագահները, ովքեր անցած չեն լինի Արցախյան պատերազմի թոհ ու բոհով, կլինեն էլ ավելի, հայրենասեր կամ կամքով հզոր և կարող են դիմակայել զանազան գայթակղությունների:
Մենք բոլորս մահկանացու ենք և բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ գործն է միայն անմահ:
Վերջ ի վերջո' իհարկե կգան ժամանակներ, երբ կբացվեն լրատվամիջոցների դռները, կհայտնվի մի նախագահ, որը կկարողանա դիմակայել իշխանատենչության գայթկղությանը և կգերադասի, հայոց պատմության մեջ մնալ, ոչ թե հերթական անփառունակ' այլ նախագահ, ում ժամանակահատվածում կառուցվել է հայոց իրավական պետությունը, և կընձեռի այդ հնարավորությունը, իրոք իրավական և արդար պետություն կառուցելու համար:
Սակայն այն կարող է տևել տասից հարյուր տարի, և գուցե այնքան ուշ լինի, երբ մենք կորցրած կլինենք այն ամենը, ինչ կարող էինք ունենալ:
Այս ամենից ելնելով՝ ես որպես Հայաստանի քաղաքացի և Արցախյան ազգային շարժման գաղափարական թևի ներկայացուցիչ, ցանկանում եմ հարցնել Ձեզ պարոն նախագահ' ինչու՞ ոչ Դուք և ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում...
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահին

Աղասի Մանուկյան