Լրահոս

06.09.2018 18:20


Գրպանահատություն թիվ 47 երթուղու ավտոբուսում

Գրպանահատություն թիվ 47 երթուղու ավտոբուսում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.00-ին, 1991 թ. ծնված Արշակ Բ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտ նկատել է, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր ուսապարկից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ, ռուսական բանկային պլաստիկ վճարային քարտեր և իր նույնականացման քարտը:

Ժամը 11.55-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը