Լրահոս

06.09.2018 14:19


Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Աբովյան» սուպերմարկետի մոտ

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Աբովյան» սուպերմարկետի մոտ

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2 հասցեում գործող «Աբովյան» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է, որոնց մեջ կա ատրճանակով զինված քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ ահազանգից կարճ ժամանակ առաջ նշված սուպերմարկետում Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Կորյուն Առաքելյանը, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի բնակիչ՝ 38-ամյա Վազգեն Անանյանը, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ՝ 34-ամյա Վախթանգ Անանյանը նշված սուպերմարկետում դեռևս անհայտ պայմաններում վիճաբանել են մենեջեր, Աբովյանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Հակոբյանի հետ, որից հետո վիճաբանությունը շարունակվել է սուպերմարկետի անվտանգության աշխատակից, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Վանիկ Ենոքյանի հետ։

Վիճաբանության ընթացքում Վ. Անանյանը սուպերմարկետի դիմաց կայանված Toyota Rav 4 մակնիշի 75 DC 075 համարանիշի ավտոմեքենայից վերցրել է հրազենին նմանվող առարկան և մոտենալով Վ. Ենոքյանին՝ փորձել է ինչ-որ գործողություններ կատարել, սակայն Վ. Ենոքյանը կարողացել է կասեցնել Վ. Անանյանի գործողությունները։ Օպերատիվորեն ժամանած Կոտայքի մարզի ոստիկաններն ու ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները կարողացել են Կ. Առաքելյանին, Վ. և Վ. Անանյաններին բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին, իսկ Toyota Rav 4-ն էլ տեղափոխել ոստիկանւթյան Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ատրճանակ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները եղել են ոչ սթափ (խմած), իսկ փաստի առթիվ էլ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը