Լրահոս

02.03.2010 11:44

Էդվարդ Անտինյան. «Արտահերթ ընտրությունների նախադրյալներ չկան»

Էդվարդ Անտինյան. «Արտահերթ ընտրությունների նախադրյալներ չկան»

Մարտի 1-ին ՀԱԿ կազմակերպած հանրահավաքում Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե իշխանություններին ժամանակ են տալիս, որպեսզի հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացնեն նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

«Հայաստանում արտահերթ ընտրությունների նախադրյալներ կա՞ն» հարցին ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը պատասխանել է.

-Արտահերթ ընտրությունների նախադրյալներ չկան մի քանի պատճառով։ Նախադրյալն այն կլինի, որ ժողովուրդը պատրաստ լինի իշխանափոխություն անելու ցանկացած գնով։ Այստեղ նշեմ, որ սահմանադրական ճանապարհովն ուղղակի լուրջ չէ։ Երկրորդ՝ պետք է լինեն արտաքին լուրջ ցնցումներ, ինչը կհանգեցնի նրան, որ ներքին պայթյուն առաջանա։ Առայժմ արտաքին ճնշումներն այդ մակարդակի չեն, որովհետև այն գերտերությունները, միջազգային կազմակերպությունները, որոնք ցանկանում են տարածաշրջանը փոփոխված տեսնել, նրանց շահերը լիովին տարբեր են։ Շատ դժվար է, որ նրանք համաձայնության գան, և ճնշումը միակողմանի լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։