Զ. Փոստանջյան. «...այս պահի դրությամբ արտահերթ ընտրություններ չեմ կարծում, թե տեղի կունենան»
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում կա՞ արդյոք արտահերթ ընտրությունների հավանականություն՝ ասել է, թե հարցի պատասխանը միանշանակ չէ։
-Եթե մեր պետական այրերը, որոնք իշխանություն են կրում և հանդես են գալիս ՀՀ անունից, արտաքին քաղաքականության մեջ կյանքի կոչեն այն բոլոր փաստաթղթերը, որոնք ստորագրել են, ապա գուցե այդ դեպքում իշխանափոխություն լինի, որովհետև և՛ մայնդորֆյան հռչակագիրը, և՛ հայ-թուրքական արձանագրություններն անընդունելի են մեր ժողովրդի համար։ Բայց եթե այդ փաստաթղթերը մնան կիսատ, ապա այս պահի դրությամբ արտահերթ ընտրություններ չեմ կարծում, թե տեղի կունենան,-նշել է նա։

7or.am