Լրահոս

05.09.2018 18:57


Վրաերթի են ենթարկվել 74-ամյա, 24-ամյա, 11-ամյա, 12-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 74-ամյա, 24-ամյա, 11-ամյա, 12-ամյա քաղաքացիներ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գուրգեն Մահարու փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 51-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը