Բացահայտվա՞ծ են արդյոք Գյումրիում զանգվածային թունավորման մեղավորները
Գյումրիում հարսանյաց հանդեսի ժամանակ տեղի ունեցած զանգվածային թունավորման պատճառները մասամբ բացահայտված են:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի ուշ երեկոյան հարսանյաց հանդեսի ժամանակ 31 հոգի սննդային թունավորման ախտանշաններով հոսպիտալացվել էր: Բարեբախտաբար, թունավորման հետևանքով մահվան դեպք չէր գրանցվել:
Արդեն իսկ պարզվել են Երևանում իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքները, որոնք վերջնական չեն, սակայն մասնագետների համար բավարար են լիարժեք պատկերացում կազմելու, թե ինչն էր զանգվածային թունավորման պատճառը:
ՇՄ հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Կարինե Թայիրյանը զանգվածային թունավորման 2 պատճառ է նշում՝ սննդային գործոնը և երկրորդական աղտոտվածությունը: «Սա հետևանք է սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտման: Որովհետև շատ լավ կարելի է պատկերացնել, թե հարսանիքի օրը ինչպե՞ս է եղել խոհանոցում՝ անըդհատ դուրս ու ներս են արել, ռեժիմը ճիշտ չի պահպանվել»,-ասել է Կարինե Թայիրյանը: Նրա խոսքերով՝ ռեստորանում հայտնաբերվել են աշխատակարգի մի շարք խախտումներ, իսկ տնօրինությանը որոշ հանձնարարականներ են տրվել: Միայն այն բանից հետո, երբ այդ խախտումները կվերացվեն, հաստատությունը կշարունակի իր գործունեությունը:
Սակայն «Նաիրի» ռեստորանի տնօրեն Սուրեն Մելիք-Սարգսյանը համաձայն չէ տրված եզրակացության հետ: Վերջինիս խոսքերով՝ տվյալ հարսանիքից ժամեր առաջ մեկ այլ միջոցառում է տեղի ունեցել իր հաստատությունում, և բոլոր ճաշատեսակաները պատրաստվել են այդտեղ։ Ուրեմն ինչո՞ւ մի միջոցառման ժամանակ որևէ դեպք չի գրանցվել, իսկ մյուսի ժամանակ զանգվածային թունավորում է եղել: Սուրեն Մելիք-Սարգսյանն ավելի որոշակի բացատրություն է պահանջում:
Կատարվածի առնչությամբ որևէ տույժ ու տուգանք դեռևս չի կիրառվել, այդ գործով կզբաղվի համապատասխան կառույցը, երբ կավարտվի հարուցված քրեական գործի նախաքննությունը, և կպարզվի, թե կա՞ն արդյոք որոշակի պատասխանատուներ:

Դերնեիկ Մալխասյան
Գյումրի