Լրահոս

05.09.2018 10:13


Հրդեհ Հրազդանի կիրճում՝ ժամանցի համար նախատեսված շինությունում

Հրդեհ Հրազդանի կիրճում՝ ժամանցի համար նախատեսված շինությունում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, այրվում են տուն և խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթափահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ժամանցի համար նախատեսված շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:04-ին, մարվել՝ 02:30-ին: Շինությունում ամբողջությամբ այրվել է գույքը (50 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը