Լրահոս

05.09.2018 09:57


Նոր Խարբերդում քաղաքացին ընկել է փոսը

Նոր Խարբերդում քաղաքացին ընկել է փոսը

Սեպտեմբերի 4-ին, ժամը 23:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 16-րդ թաղամասում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 5 մ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան հարակից տարածքից Ս. Ս.-ին (ծննդյան տարեթիվը չի հաջողվել պարզել) դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճաը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը