Լրահոս

02.03.2010 10:24


Ռուսաստանը և Ֆրանսիան կաշխատեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ

Ռուսաստանը և Ֆրանսիան կաշխատեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ

Ֆրանսիայի առաջնորդ Սարկոզիի խոսքերով՝ իր երկիրը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համագործակցել Ռուսաստանի հետ։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցություններին հաջորոդող համատեղ մամլո ասուլիսում  հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն օգնելու պատրաստակամության մասին։

«Ռուսաստանը և Ֆրանսիան միասին ջանքեր կգործադրեն, որպեսզի օգնեն և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ աշխատելու միասին և մեկը մյուսին առաջ մղելու»,-ասել է Սարկոզին։

Ըստ «Риа Новости»–ի

 

Այս խորագրի վերջին նյութերը